Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Թուրքիայում չեն հանդարտվում

Թուրքիայում չեն հանդարտվում
12.06.2013 | 11:20

Թուրքական ոստիկանությունը Ստամբուլի Թաքսիմ հրապարակում դարձյալ ցրել է ցուցարարներին։ Բախումները ցուցարարների և ոստիկանության միջև, չնայած Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Էրդողանի նախազգուշացումներին, շարունակվել են ամբողջ օրը։ Վարչապետը նշել էր, որ այլևս մտադիր չէ տանել բողոքի ակցիաները։ Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավին Մուտլուն հայտարարել է, որ հրապարակի մաքրման գործողությունները շարունակվելու են, քանի դեռ մարգինալ տարրերը չհեռանան, և հրապարակը նորից հասանելի չլինի բնակիչներին։ Նա նաև նշել է, որ իշխանությունները գործելու են զգույշ, օրենքի տառին համապատասխան։

Դիտվել է՝ 1219

Մեկնաբանություններ